Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը։ Այդ ճարպը խթանում է նաև ցիտոկինների արտադրությունը, որոնք նպաստում են օրգանիզմի քրոնիկական բորբոքային պրոցեսներին։ Անկախ քաշից, որովայնի ճարպը մեծացնում է մի շարք հիվանդությունների վտանգը։

Որո՞նք են ընդերային ճարպակալման վտանգները

  • Բարձր զարկերակային ճնշում.
  • Հիպերլիպիդեմիա
  • Քնի ապնոե
  • Սրտային հիվանդություն
  • Շաքարախտ
  • Քաղցկեղային հիվանդություն
  • Լյարդի ճարպակալում
  • Վաղահաս մահ


Ո՞րն է տարիքի, գենետիկայի և ալկոհոլի դերը այս հարցում

Մարդու քաշի ավելացումը կախված է մի շարք գործոններից, որոնք են՝ օրվա ձեռք բերած կալորիաներ, օրվա այրված կալորիաներ, տարիք, գենետիկա.


Կալորիաների կուտակումը (շատ ընդունում, քիչ այրում), ոչ ակտիվ կենսակերպը, մկանային զանգվածի կորուստը, գենետիկ նախատրամադրվածությունը, մարմնի ձևը, նյութափոխանակությունը և այլ պատճառներ ևս կարող են ազդել որովայնում ճարպի կուտակմանը։

 

Շատերը գիտեն “գարեջրի որովայն” տերմինի մասին։ Իհարկե ալկոհոլոային խմիչքները տղամարդկանց որովայնի ճարպակալման գլխավոր պատճառներից են ոչ միայն բարձր կալորիականության, այլև ախորժակը բարձրացնելու հատկության շնորհիվ։

Ինչպե՞ս ստուգել որովայնի ճարպակալումը

Տղամարդկանց համար գոտկատեղի 94 սանտիմետրից ավելի  չափը վկայում է որովայնի ճարպակալման և առողջական խնդիրների բարձր ռիսկի մասին:

Ի՞նչ անել

  • Հետևել առողջ սննդակարգին, ավելի շատ օգտագործելով մրգեր, բանջարեղեն և ձավարեղեն:
  • Ուտել ձուկ և ցածր յուղայնությամբ կաթնամթերք։
  • Սահմանափակել վերամշակված մսի, հագեցած ճարպի, բարձր յուղայնությամբ կաթնամթերքի, պանրի ու կարագի օգտագործումը:
  • Կրճատել սննդի չափաբաժինները։
  • Խուսափել քաղցրահամ ըմպելիքներից և նախընտրել ջուրը:
  • Խուսափել ալկոհոլից
  • Հետևել առողջ ապրելակերպին, արագ քայլել, շաբաթական առնվազն 150 րոպե կամ վազել շաբաթական առնվազն 75 րոպե:
  • Կատարել ուժային վարժություններ շաբաթական առնվազն երկու անգամ:


Ամփոփելով՝


Որովայնի ճարպից ազատվելու համար ջանք ու համբերություն է պահանջվում։ Ավելորդ ճարպից ազատվելու համար հարկավոր է դանդաղ և կայուն քաշի կորուստ:

Որովայնի օրգանների ճարպի նվազեցման կարելի է հասնել կենսակերպի փոփոխության միջոցով, ինչպիսիք են կանոնավոր վարժությունները, հավասարակշռված դիետան, սթրեսի կառավարումն ու բավարար քունը: Ընդերային ճարպի նույնիսկ փոքր կրճատումները կարող են դրական ազդեցություն ունենալ ընդհանուր առողջության և քրոնիկական հիվանդությունների ռիսկի վրա:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ